BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Կվերադառնա Մերկելի այցի նախօրյակին

Կվերադառնա Մերկելի այցի նախօրյակին
31.07.2018 | 01:56

Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելայի այցից հետո, առաջիկա օրերին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կմեկնի արձակուրդ։ Նրան մոտ կանգնած աղբյուրները, ի պատասխան հարցին` որտե՞ղ է անցկացնելու Սարգսյանն արձակուրդը, ասացին` արտերկրում։ Մեծ Բրիտանիայու՞մ. Թեմզային նայող իրենց տա՞նը, արքայական ընտանիքին շատ «մո՞տ»։ Նաև` ասացին։


Ի դեպ, Հայաստանում վերջին շրջանում հաստատված խիստ անհասկանալի, Վազգեն Մանուկյանի բնորոշմամբ՝ «մեկ դերասանի թատրոնի» մթնոլորտից այս տարի թե՛ բարձրաստիճան պաշտոնյաները, թե՛ հասարակ «մահկանացուները» մի տեսակ հաճույքով են «կտրվում», հուսալով, որ վերադարձին արդեն Հայաստանում կլինի իրական-ժողովրդավարական, հասկանալի մթնոլորտ։


Նույն աղբյուրների փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը Հայաստան կվերադառնա Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցի նախօրյակին, որպեսզի հանդիպի նաև վերջինիս հետ, որքան էլ դա նոր իշխանությունների սրտով չլինի։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 12483

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ